ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքով ոտքով գնում եմ հանդիպման։ Բնականաբար ճանապարհին հանդիպում եմ որոշ ագրեսիվ հայացքների, բայց դեռ ոչ մի ռեպլիկ։ Եվ ահա, դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ, ով ինձ տեսնելիս նախ աչքերին չի հավատում։ Կողքով անցնում եմ և հավանաբար իր տեսածում համոզվելուց հետո գոռում է. «Այ բոզ!»։
Այս, ինչպես նաև դերասան Սոս Ջանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցած եղկելի դրվագներն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս օրերին Երևանի փողոցներում ծավալված խիստ «քաղաքական» գործընթացի մասին։
Սրանց իհարկե կարելի է ավելացնել բազմաթիվ այլ նմանատիպ դեպքեր (օր. Արմեն Մարտիրոսյանի հետ կապված դրվագը)։
Եվ իրականում զարմանալի ոչինչ չկա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը լսել հրապարակի հարթակին կանգնածների տեքստերը, որոնցում ըստ էության հայհոյանքից բացի այլ բովանդակություն չկա։
Ըստ այդմ պետք է արձանագրել, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժն իրապես անհամաչափ է, բառիս մեղմ իմաստով։ Երևանի փողոցներում պտտվում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր և դրանց նկատմամբ իրավապահ համակարգի վերաբերմունքը պետք է լինի համապատասխան։ Էդ էր պակաս, մի հատ էլ մարդիկ Երևանի փողոցներում զգուշանալով քայլեին»։