Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ողջերի տուն դագաղ տանողները, հազարավոր ողջերի դագաղ կոխողները, Շարմազանովի, այլ ՀՀԿ-ականների երեխաներին ահաբեկողները, Շուշան Պետրոսյանի տան վրա գնացողները դատապարտում են թրքահպատակ Սոսին մի երկու հայհոյանք տալու համար։
Հանրայինն էլ գրել է, թե Սոսը Արցախում տների կառուցման շոու է վարում, բայց մոռացել են ասել, թե արցախցիները տներն ովքեր են քանդել, որ Սոսն էլ սարքելու վրա շոու է նկարում ու աշխատավարձ ստանում։ Իսկ Սոսը ինչպես է արտահայտվում այն մարդկանց մասին, ովքեր դեմ են արցախցիների տները քանդողին։ Այս հարցերին, որ պատասխանենք, ապա պատկերը ամբողջական կլինի։ Հետո կարելի է որոշել, թե ում արածն ու ասածն է դատապարտելի»։