««100 տուն Արցախին» ծրագրի հետ Սոս Ջանիբեկյանի կապի մասին: Սոսն այդ ծրագրի հետ այնքանով կապ ունի ինչքանով ես բալետի». Կարեն Քոչարյան
Advertisement 1000 x 90

««100 տուն Արցախին» ծրագրի հետ Սոս Ջանիբեկյանի կապի մասին: Սոսն այդ ծրագրի հետ այնքանով կապ ունի ինչքանով ես բալետի». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից.

««100 տուն Արցախին» ծրագրի հետ Սոս Ջանիբեկյանի կապի մասին:

Այդ ծրագիրը մտածել և իրականացրել են Հրանտ Թոխատյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Հետո Հ1-ում Հրանտին ու Ռաֆին ասել են, որ ծրագիրը թող վարի Սոսը, որովհետև պետք է նրան «գործով ապահովենք»: Ավելին, Հրանտն ու Ռաֆը շարունակում են իրականացնել այդծրագիրը:

Սոսն այդ ծրագրի հետ այնքանով կապ ունի ինչքանով ես բալետի: Բայց Հ1-ի մոտ ուրիշի մտքերը «գողանալը» խասյաթ է դարձել: Առիթ ունեցել եմ պատմելու, թե ինչպես «գողացան» իմ կողմից առաջարկած «Ստարտ-ափ շոու» նախագիծը: Ի դեպ ոչ ոք չհերքեց, ավելին՝ Լուսինե Առաքելյանը (այդ ժամանակ ԿԳՄՍ փոխնախարարը) հաստատեց իմ խոսքերը:

Ամոթը լավ բան է: Բայց դե ո՞ւմ ի՞նչ եմ ասում»: