«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 3 տարի «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» կալանքի տակ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, համաներմամբ ազատ կարձակվի:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան եւ կալանավորվել: Ավելի ուշ նա ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչի որոշումը, եւ նրան կրկին կալանավորեցին։
2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման: Հիմա տեղեկացանք, որ շուտով նա համաներմամբ ազատ կարձակվի»: