Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր քաղաքի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի «Կապույտ կամրջի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակները և մոտ 4 մետրից գլխիվայր շրջվել և հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հովհաննիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում։