«Ծանր սթրես է խոսել նման առանձնյակից, բայց հե՛նց սրա ասածի մեջ է այս իշխանության խտացված ողջ անբարոյականությունը». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Ծանր սթրես է խոսել նման առանձնյակից, բայց հե՛նց սրա ասածի մեջ է այս իշխանության խտացված ողջ անբարոյականությունը». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Անդոնապատում

Ռուբեն Հայրապետյանի նախկին ներքոստորագրյալ Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ-ին իր ողնուղեղի ճիչն է ուղղել՝ Արցախն ու Հայաստանը չհանձնող ընդդիմադիր երիտասարդներին հավաքել եւ ուղարկել ՊՆ։ Սույն սելեկտիվ տեսակի ասածն էն ա, որ բռնեն ու տանեն բանակ։

Ծանր սթրես է խոսել նման առանձնյակից, բայց հե՛նց սրա ասածի մեջ է այս իշխանության խտացված ողջ անբարոյականությունը։

Հա, չմոռանանք, որ Քոչարյան Անդոյի տղան բանակում չի ծառայել ու չծառայելու լոլոները բնավ հետաքրքիր չեն։

Փաստորեն, սրանց համար բանակը պատժիչ բատալիոն է, տառականներով լեցուն կարցեր ու ցուցարարներին պատժելու համար նրանց պիտի բռնել եւ պատժել բանակով։

Ու հենց այս տրամաբանությամբ 44-օրյա պատերազմի դաշտ՝ բայրաքթարների տակ մեռնելու էին ուղարկում 18-ամյա տղաների, ովքեր անգամ գոնե մեկ ամիս «ուչեբկա» չէին հասցրել անցնել։ Ուղարկում էին առանց զրահաբաճկոն ու սաղավարտ, շատերին էլ՝ առանց հրամանատար ու իհարկե՝ առանց խիղճ։

Ու տղաները վառվում էին բայրաքթարների տակ, որովհետեւ «ժողովրդավարության բաստիոն» իշխանության համար հայրենիքին ծառայելը պատժիչ գումարտակ ուղարկելու նման մի բան էր եւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում 2018 թվից հետեւողականորեն սպանեցին բանակն ու հայրենասիրությունը սարքեցին ընդամենը ռաբիս երգի տեքստ, որից ամաչել համարվեց ժամանակի թրենդ։

Իսկ որպես ամուր բանակի ալտերնատիվ` դեմ տվեցին կլուբնիկն ու կրեմով ռուլետը՝ որովհետեւ հայրենիք սիրելն արդեն իսկ հռչակված էր մոդայից դուրս։

ԱԱԾ-ին ուղղված Քոչարյան Անդոյի հոգու ճիչն այս իշխանության արժեհամակարգն է, ինչը մեր բոլորի տուն բերեց պատերազմը ու Շուշիից լսվող թուրքի ազանը։

Հ. Գ. Իսկ ֆրանսիայի հրապարակում հավաքված տղաները ոչ միայն բանակում են ծառայել, այլեւ նրանցից շատերը 44-օրյա պատերազմում առանց զրահաբաճկոն կռիվ են տվել էն բայրաքթաների դեմ, որոնց տերերի հետ դուք հիմա խաղաղության բրուդերշաֆթ եք խմում»։



Նման նյութեր