Լենինի արձանի ապամոնտաժումը. տեսանյութը՝ Տիգրան Սարգսյանի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լենինի արձանի ապամոնտաժումը. տեսանյութը՝ Տիգրան Սարգսյանի

«Թաֆթս»-ի համալսարանի «Ֆլետչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը «Խորհրդային Հայաստանի ապամոնտաժումը» վերնագրով գրառում է կատարել՝ ներկայացնելով մի տեսանյութ, որն այդ օրերին արել էր ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը.

«Մեզ՝ անկախության սերնդիս համար, Հանրապետության հրապարակը անկախության խորհրդանիշներից է։ Մեր գիտակցության մեջ այն ասոցացվում է կառավարական մասնաշենքերի, բանկերի, Մարիոթի և այլ կապիտալիստական երևույթների հետ։

mda

Նախորդ սերունդների համար այն Հայաստանի Երկրորդ Հանրապետության խորհրդանիշն էր՝ Լենինի Հրապարակը։ Այն ասոցացվում էր մայիսմեկյան բանվոր-աշխատավորական շքերթների, Սովմինի շենքերի, Արմենիա հյուրանոցի, Արարատի «պոդվալի» և իհարկե Լենինի արձանի հետ։

Անկախ Հայաստանը հռչակվեց կառավարության նիստերի դահլիճում, խորհրդային Հայաստանը վախճանվեց Լենինի հրապարակում՝ գոնե իմ գիտակցության մեջ…

Լենինի արձանի ապամոնտաժման տեսանյութում են Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Համբարձում Գալստյանը, Խաչիկ Ստամբուլցյանը, ՀՀՇ-ի Գևորիկը և այլ հայտնի ու անհայտ մարդիկ։ Նկարահանում է Տիգրան Սարգսյանը»,-գրել է Սուրեն Սարգսյանը։