
62 համարի ավտոբուսի վարորդը հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։
«15։40–ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Քանաքեռցու փողոցում 62 երթուղայինի վարորդը հանկարծամահ է եղել։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեցին ոստիկանությունից։
Tert.am-ի տեղեկություններով՝ վարորդը վատ է զգացել, կայանել երթուղայինը, ինչից հետո գրանցվել է մահ։