Թե ինչպես «ազգակործան պատուհասը» «ձեռքի թեթև շարժումով» դարձավ անկարևոր մի բան. Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

Թե ինչպես «ազգակործան պատուհասը» «ձեռքի թեթև շարժումով» դարձավ անկարևոր մի բան. Արսեն Ջուլֆալակյան

Պատմական գիտությունների թեկնածու, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե առաջնորդվենք առաջին նախագահի տրամաբանությամբ, ցանկացած գործընթաց մեծ հաշվով անիմաստ է, քանի որ բոլոր կարևոր լուծումները «փաթաթվելու են Հայաստանի վզին»:

Նույն տրամաբանությամբ, եթե ամեն ինչ նախապես կանխորոշված էր, ով էլ լիներ 1994թ մայիսին Հայաստանի նախագահն, միևնույն է պատերազմում հաղթելու էինք…

Ով էլ լիներ 2004 թ-ին ՀՀ նախագահն՝ ապահովելու էինք երկնիշ տնտեսական աճ…

Ով էլ լիներ Ադրբեջանի նախագահն, 2016թ-ին սկսելու էր հայ-ադրբեջանական պատերազմի ապրիլյան գերսրացումը և այսպես շարունակ:

Բնականաբար, համաձայն չեմ այդ տրամաբանության/պնդման հետ, քանզի այդ դեպքում նախ կորում է իմաստը որևէ բան անելու(կոտրում ես ազգային երազանքը/նպատակը՝ լինել հզոր պետություն. միևնույն է, որոշիչ լուծումները քեզ պարտադրելու են…),

և ապա հարց է առաջանում. ինչու՞ կոնկրետ գործընթացները տեղի են ունենում հենց կոնկրետ անձանց օրոք:

Հ.Գ. Թե ինչպես «ազգակործան պատուհասը» «ձեռքի թեթև շարժումով» դարձավ անկարևոր մի բան:

Այսքանից հետո, գոնե ասեր նաև ազգակործանին պահելու նպատակը, եթե անձերը կարևոր չեն»:



Նման նյութեր