Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքում գրել է.
«Իմ տղան ա, Հովհաննես Իշխանյանը (Հովհաննես Իշխանյան), որով հպարտանում եմ. ինքն իր երկրորդ մկրտությունն ստացել է 44-օրյայում՝ Շուշիի տակ, կդիմանա էս մի բանին: Ու էսօր իրեն բաժին տանելու էս նկարը ոչ թե իր, այլ կողքի ոստիկանի համար եմ դրել:
Տեսեք, թե ոնց ա ամաչում, զգու՞մ եք, թե ոնց ա խիղճը տանջում: Հովոյիս հետ մի հատ էլ իր ճակատն եմ պաչում: Էս ամեն ինչը անցնի, մի օր արի՜, ծանոթանանք, մա՛րդ ոստիկան, իմ միլիոնավոր հայ զավակներից մեկդ…»: