ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին շատերն են մեղադրում վատ եղանակի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իր հասցեին հնչող մեղադրանքները բազմաթիվ են:
«Սկսած նրանից, որ այս մառախուղը ես եմ սարքել՝ կառավարության հետ հանցավոր համաձայնության գալով, «ՀայՌուսգազարդից» կաշառք վերցնելով՝ մինչև այն, որ մենք կարող էինք հակակարկտային կայաններով մառախուղ ցրել, բայց դիտմամբ չենք ցրում, որ շատ կոմունալ մուծենք, և այսպես մեղադրանքների շարան, որ մարդիկ մտածում են, որ մարդ արարածն այնքան է աճել, ու ստեղծի մառախուղ, որը կընդգրկի ամբողջ Արարատյան դաշտավայրը: Պարզապես մարդիկ այդ միջոցները չունեն իրենց բնակարանները ջեռուցելու և այդ հոգեբանական վիճակից որոշ չափով չարանում են նաև մեր նկատմամբ»,- նշեց Գ. Սուրենյանը:
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ