Կեղծ «EURO» թղթադրամներ. թիրախավորել են մարզերի բնակիչներին
Advertisement 1000 x 90

Կեղծ «EURO» թղթադրամներ. թիրախավորել են մարզերի բնակիչներին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ժիրայր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միավորվելով դստեր՝ Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի, որդու՝ Արսեն Ժիրայրի Մալխասյանի, ինչպես նաև Էջմիածին քաղաքի բնակիչ Վիրաբ Հարություն Ղազարյանի հետ ստեղծել են կայուն կազմակերպված խումբ, որի կազմում խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով շահադիտական նպատակով կատարել են ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություններ, որպեսզի գործողություններն արտահայտվել են հետևյալում՝

Ժ.Հովհաննիսյանը, Է.Մալխասյանը, Ա.Մալխասյանը և Վ.Ղազարյանը նյութական օգուտներ ստանալու նպատակով որոշել են տևական ժամանակով զբաղվել խարդախություններ կատարելով։ Հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու դիտավորությամբ, կազմել են կազմակերպված կայուն խումբ՝ մանրակրկիտ պլանավորել հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել դերերի բաշխում, համաձայն որի Ժիրայր Հովհաննիսյանը, Էլմիրա Մալխասյանը և Արսեն Մալխասյանը հստակ դերերի նախապես բաշխմամբ վստահություն են ձեռք բերել այն տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով նրանց որոշակի ապրանքներ գնելու, կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վերջիններիս վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ «EURO» թղթադրամներ, իսկ Վիրաբ Ղազարյանը հիմնականում իրականացրել է խմբի անդամների, ինչպես նաև գողոնի մեքենայով տեղափոխման գործընթացը:

Կազմակերպված խմբի անդամների հստակ դերաբաշխումը կատարելուց և պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, Ժիրայր Հովհաննիսյանը, Էլմիրա Մալխասյանը, Արսեն Մալխասյանը և Վիրաբ Ղազարյանը տևական ժամանակ զբաղվել են համասեռ հանցավոր գործունեությամբ՝ խարդախության եղանակով հափշտակություններ կատարելով։

Ըստ այդմ՝
Հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, կազմակերպված խմբի անդամ Ժիրայր Փայլակի Հովհաննիսյանը հափշտակությունները կատարել է գտնվելով տարբեր ենթախմբերի կազմում՝

Մասնավորապես՝
Ժիրայր Փայլակի Հովհաննիսյանը կազմակերպված խմբի կազմում խաբեության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ` շահադիտական նպատակով, 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, <> մակնիշի ավտոմեքնայով գնցել է Էջմիածին քաղաքի Հ.Դանղյան փողոց, որտեղ իջել է մեքենայից մոտեցել Հայրապետ Ֆրունզի Հայրապետյանին նախ հետաքրքրվել ձկների արժեքով, որից հետո Հ.Հայրապետյանին հայտնել, որ ցանկանում է գնել թվով 20 հատ ձուկ, որից հետո ասել է, որ դրամ չունի, նոր է եկել եվրոպայից իր մոտ եվրոներ են և կարող է եվրո թղթադրամով վճարել, որից հետո վստահեցնելով եվրոների իրական լինելու հանգամանքի մասին խաբեության եղանակով մոլորության մեջ է գցել Հ. Հայրապետյանին, վերջինիցս գնել է 5.000 ՀՀ դրամ արժողության թվով 20 ձուկ, որի դիմաց վճարել է հուշանվեր հանդիսացող մեկ հատ 100 Եվրո թղթադրամ, թաքցնելով թղթադրամի հուշանվեր լինելու հանգամանքը` որպես մանր ստացել է 45.000 ՀՀ դրամ գումար և հեռացել` այդ կերպ Հ. Հայրապետյանին պատճառելով զգալի չափերի` ընդհանուր 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

armlur.am