«Էս իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ այս օրերին իրենց ձայնը բարձրացրած երիտասարդների ճնշող մասը մասնակցել են 44 օրյա ռազմական գործողություններին». Հունան Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Էս իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ այս օրերին իրենց ձայնը բարձրացրած երիտասարդների ճնշող մասը մասնակցել են 44 օրյա ռազմական գործողություններին». Հունան Հակոբյան

Համաժողովրդական ակտիվիստ Հունան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ եռամսյա հավաքները մահակ է դարձնելու ընդդիմադիր հայացքներ ունեցողների վրա` դրանով կանխելով բողոքի ակցիաներին հետագա մասնակցությունը։

Իշխանության ներկայացուցիչներին թվում է, որ նման քայլերով կարող են վախեցնել այն երիտասարդներին, ովքեր այս օրերին պայքարում են արժանապատիվ հայրենիք ունենալու համար։

Սակայն էս իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ այս օրերին իրենց ձայնը բարձրացրած երիտասարդների ճնշող մասը մասնակցել են 44 օրյա ռազմական գործողություններին, իսկ մի մասն էլ հավաքներին ու իրենց «ջանքերը» մեծ հաշվով արդյունք չեն տալու։

Հ.Գ. Ես մասնակցել եմ 2 ռազմական գործողությունների էլ` Ջաբրաիլի ու Քելբաջարի հատվածներում, իսկ թե ի՞նչ խնդիրներ եմ կատարել դժվար չի ճշտել համապատասխան մարմիններից»:



Նման նյութեր