«Արցախի մեծ մասի հանձնումը ստորագրել են Երևանում, Արցախի ամբողջական հանձնման մասին հայտարարությունը և գործընթացի պատրաստակամությունը հնչել է Երևանում». Հայկ Դերզյան
Advertisement 1000 x 90

«Արցախի մեծ մասի հանձնումը ստորագրել են Երևանում, Արցախի ամբողջական հանձնման մասին հայտարարությունը և գործընթացի պատրաստակամությունը հնչել է Երևանում». Հայկ Դերզյան

ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլական մեդիայի ջախջախվող թեզերի մասին

  1. Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը նվազում է.

Իրականում բոլոր նրանք, ովքեր հետևում են երթերին և հանրահավաքներին, կնկատեն, որ մարդկանց հոսքը ոչ միայն չի նվազում, այլ նաև ավելանում է:

Նվազման դեպքում ոստիկանությունը հազիվ թե ուժ կիրառեր ցուցարարների նկատմամբ

2.Նշվում է, որ ընդդիմությունը ահաբեկչության էր պատրաստվում, շենքեր պետք է գրավեր և այլն…:

Բոլորդ էլ ականատես եղաք, որ նման բան չկա և դրա մասին նաև խոսվեց, որ մենք չենք պատրաստվում որևէ շենք գրավել:

3.Նշվում էր, որ ցուցարարները զինված են

Վստահեցնում եմ ձեզ, որ նման բան չկա, իսկ լինելու դեպքում Փաշինյանի իշխանությունը մեկ րոպե անգամ չէր հապաղի շարժումը տապալելու համար:

4.Նշվում է, որ հանրահավաքին գումար է բաժանվում:

Նման բան փաստող գեթ մեկ տեսանյութ չկա: Ոչ մի գումար ժողովրդի լեզվով ասած չի ֆռում: Որ ֆռար՝ հաստատ ոչ մեկ չէր զլանա և դրա ապացույցները կներկայացվեր: Իշխանության ղեկին ի վերջո իրենք են:

5.Նշվում է ցուցարարների ագրեսիայի մասին

Որպես երթերի ակտիվ մասնակից փաստում եմ՝ քաղաքացիների սուլոցները և արձագանքները հիմնականում եղել են այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց պահել են նիկոլաբարո՝ միջնամատ ցույց տվողներից մինչև հայհոյանք օգտագործողներ: Նման սադրիչների նկատմամբ արձագանքը ավելի քան համաչափ է:

6.Նշվում էր, որ Արցախից իբրև թե ավտոբուսներով մարդիկ են գալիս: Դա հերքվեց անձամբ Արցախի ԱԱԾ-ի կողմից: Գլոբալ առումով Արցախի ժողովուրդը ունի բոլոր իրավունքները գալու մեր հանրահավաքներին ու առհասարակ ցանկացած մեկը, ում տունն ու հողը այս կապիտուլյանտը պատրաստվում է հանձնել:

7.Գնացեք Արցախը էդքանով պահեք- էժան թեզը

Արցախի մեծ մասի հանձնումը ստորագրել են Երևանում, Արցախի ամբողջական հանձնման մասին հայտարարությունը և գործընթացի պատրաստակամությունը հնչել է Երևանում, ըստ այդմ Արցախի հարցի առնվազն չհանձնման գործընթացի սկիզբը նույնպես պետք է իրականացվի Երևանում: Ի դեպ, ցույցին ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախի տարբեր պատերազմներին՝ ողջ առողջ կանգնած մարդկանցից մինչև հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներ»: