Համաժողովրդական ակտիվիստ Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան էջում գրել է
«Ամեն գնով իշխանությունը պահելու պատրաստ ՔՊ-ական չինովնիկները կանգ չառան ոչինչի և ոչ մեկի առաջ, գործի դնելով ողջ զինանոցը` ատելության քարոզ, սուտ, ապատեղեկատվություններ, թույն ու թարախ, ոստիկանոկան բիրտ ուժ…
Համացանցում լայն գործունեություն ծավալող տասովչիկները չեն խոսափում անգամ ակցիաներին մասնակցող զոհված ձինծառայողների ծնողներին հայհոյելուց։ Երեկ ոստիկանները չխորշեցին անգամ թուրք դիվանագետի սատկացնելու համար տասնամյակներ բանտում անցկացրած Համբիկ Սասունյանին բերման ենթարկելուց, իսկ ֆեյսբուքյան տասովչիկները` դա և Ֆրանսիայի հրապարակում հանկարծամահ եղած երթի մասնակցի մահը, ծաղրելուց ու շահարկելուց։
Իսկ այսօր՝ նրանց տասովչիկները բողոքի մասնակցող «լաոներին» սպառնում են ինքնադատաստանի` «սամասուդի» ենթարկելով։
Ու այսքանից հետո որոշ աձինք ասում են թե քի՞չ մարդ կա փողոցում։ Ախր եթե այսօր ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող «հնարքներից» մեկը եթե կիրառվեր նախկինում` 18 հատ միջազգային կառույց, լրատվամիջոց ու դեսպանատուն արձագանքած կլիներ դրան, մինչդեռ այսօր նրանք լռում են և մատնում անտերության։
Այսօր տեսակ-տեսակ իրավապաշտպան կառույցները ևս հասարակ ցուցարարներին թողել են մենակ։ Իսկ այս պայմաններում փողոց դուրս գալն ու իշխանական ռեժիմի դեմ պայքարելը` հերոսության նման մի բան է։ Ամեն քաղաքացի չէ, որ կգնա նման ռիսկի և նման պայմաններում դուրս կգա փողոց»։