Գործող իշխանության ներկայացուցիչները չեն դադարում ցույց տալ իրենց հայատյացությունը
Advertisement 1000 x 90

Գործող իշխանության ներկայացուցիչները չեն դադարում ցույց տալ իրենց հայատյացությունը

Իշխանականները մոռանալով իրենց անցյալը` մեզ` ցուցարարներիս անվանում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր. այսպես է արտահայտվել քպ֊ական Էդուարդ Աղաջանյանը։ Էդուարդի համար նույնիսկ մանկահասակ երեխաներն են խուլիգաններ, չէ՞ որ նրանք էլ են մեր շարքերում` իրենց ծնողների հետ, և, եթե մենք ագրեսիվ տրամադրված լինեինք մի՞թե հազարավոր ծնողներ իրենց երեխաների կյանքը վտանգի տակ կդնեին։

Հորդորում եմ ագրեսիվ իշխանականներին խոսելուց առաջ մտածել։ Ի դեպ ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբերին` դիմակավորված ոստիկաններ, առանց տարբերանշանի անհայտ ոստիկաններ, որոնք չեն տարբերում կնոջը` տղամարդուց, տարեցին` երիտասարդից, և բոլորի հանդեպ բիրտ ուժ են կիրառում` ուղարկում են հենց նրանք` հայերին ատող իշխանության ներկայացուցիչները։

Էդուարդն ասում է, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժը բավական մեղմ է։ Դե իհարկե մեղմ է, չէ՞ որ դուք արյուն եք սիրում, դուք հայի արյան ծարավ եք` 5 000-ից ավել զոհերը ձեզ օրինակ։

Գործող իշխանության ներկայացուցիչները չեն դադարում ցույց տալ իրենց հայատյացությունը, և ջանք ու եռանդ չեն խնայում սեփական ժողովրդին վարկաբեկելու և միմյանց դեմ տրամադրելու համար։

Համաժողովրդական ակտիվիստ Լուիզա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր