Նիկոլիզմի վախճանը
Այս օրերին իրար հերթ չտալով նիկոլիզմի «առաքյալները» փորձում են մոլորեցնել ժողովրդին չգիտակցելով, որ այլևս երկրում կեղծիքը տեղ չունի, և իրենց էժանագին ստերին հավատում են իրենք և իրենց սպասարկուները: Մասնավորապես այդ կեղծ թեզերից մեկը՝
Իբր թե «հրապարակի հարթակին կանգնածների տեքստերում հայհոյանքից բացի՝ այլ բովանդակություն չկա»:
Չգիտեմ նման թեզ տարածողները ինչ ինտելեկտի տեր մարդիկ են, բայց նույնիսկ նիկոլիզմի զոհերն են հասկանում, որ հարթակներից հայհոյանքներով սովոր է խոսել Նիկոլ Փաշինյանը, ով շինում էր, դոմփում էր ՀՀ քաղաքացիներին, ով մուրճ էր թափ տալիս նրանց վրա: Իսկ Դիմադրության շարժման հարթակից այսքան ժամանակ հայհոյանք չի հնչել։ Միգուցե իշխանականները այնքան են ատում Արցախը, որ հարթակից հնչող «Արցախ» բառը համարում են հայհոյա՞նք։ Կամ միգուցե առանց թուրքի Հայաստանը վիրավորանք է՞ իրենց տերերի նկատմամբ:
Կեղծ թեզերի այսչափ ինտենսիվ տարածումը, կրկին անգամ ապացուցում է, որ կապիտուլյանտների խունտան այլևս զգում է իր իշխանության բացակայությունը, և վերջին ճիգերն է գործադրում, որ մոլորեցնի հասարակությանը:
Նիկոլիզմի «առաքյալներ»-ին ասեք, որ իրենց ջանքերը ապարդյուն են, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին: Ամենակեղտոտ ստերը տարածելով, նրանք միայն իրենք իրենց են մոլորեցնում: Փոխանցեք դրանց, որ այլևս երկրում համաժողովրդական պայքարը թևակոխել է վճռական եզրափակիչ փուլ, որ այլևս երկրում իշխանությունը գտնվում է ֆրանսիայի հրապարակում:
ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Համաժողովրդական պայքարի ակտիվիստ Կամսար Բադալյանի էջից