ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ
ՄՈՐ ՄԱՏԵՐԸ
Իմ սիրելի ընկերներից մեկն ուղղակի ողբում է, թե ինչ հոգեկան աղբի մեջ են հայտնվել Երևանը, Հայաստանը։ Նա ասում է, որ ինքը պարտվել է, որպես քաղաքակրթության արդյունք է պարտվել, քաղաքն է պարտվել։ «բիդլոին» են պարտվել։ Նա ճիշտ է ասում, բայց բոլորն են պարտվել, մանավանդ, հաղթողը։
Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» մեր հոգեկերտվածքի , առ մայրն ունեցած պատկերացումների ամենամարդկային դրսևորման արտահայտությունն է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն էլ է մայր։ Սևակի « Մոր ձեռքերը» նրա մասին էլ է, երևի։
Արդյոք, նրա մասին է՞լ է։
Կհամաձայնվե՞ր Սևակը, որ իր բանաստեղծությունը նրան էլ վերաբերվեր։ Շատերն են լսել «ժեխ» սահմանումը։ Իմ պատկերացմամբ «ժեխն» անկիրթ, անճաշակ, փորով առաջնորդվող մարդն է, գռեհիկ ու անդաստիարակ մարդը, այստեղ-այնտեղ թքող ու մայրենի լեզուն բռնաբարող մարդը։ Ընդ որում, սա բավարար ճիշտ պատկերացում է։ Մի՞թե Ալեն Սիմոնյանի մայրը գիտակցում է, որ այսօրվանից մինչև հավերժ դառնում է «ժեխ» – ի խորհրդանիշը։
Ավա՜ղ։
Այսպիսին է այսօր իմ հայրենիքը՝ մի կողմում Պարույր Սևակի «Մոր ձեռքերն» են, մյուս կողմում՝ Ալեն Սիմոնյանի «Մոր մատերը»։ Ահա այսպիսի ջրբաժան, այսպիսի երկպատվածություն։
Ու, ցավոք, Ալեն Սիմոնյանի «Մոր մատերը» հաղթել են։ Այդ մատերը շատ են, սոսկալի շատ։
Համաժողովրդական պայքարի ակտիվիստ Վարդան Վարդանյանի էջից