Համաժողովրդական պայքարի ակտիվիստ Վահագ Ղահրամանյանը գրում է.
«Ճամբարափոխ ուսապարկ Հայկ Կոնջորյանը ասել է՝ ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից, ԱԺ նիստերի դահլիճից, փախչում է հեռուստատեսային տաղավարներից
– մեծաթիվ թիկնազորով, ավտոշարասյունով ու անգամ ավտոբուսներով ոստիկանների ուղեկցությամբ տեղաշարժվող կապիտուլյանտի քաղաքական զավակները պետք է ամաչեն խոսել փախուստից։
– Նիկոլ Փաշինյանը փախչում է ՀՀ քաղաքացիներից, հայ ժողովրդից:
– Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի մեծամասնությունը փախչել են զինվորոկան ծառայությունից(բանակից):
Այսքանից հետո սրանք իրավունք չունեն խոսել փախուստից:
– ԱԺ նիստերի դահլիճի տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հեռանում(փախչում) ԱԺ դահլիճից՝ ընդդիմադիրների՝ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո։
– Ընդդիմադիր պատգամավորները նախկինում էլ երբեք չեն փախչել ԱԺ նիստերի դահլիճից, ընդհակառակը, նրանց ՊՊԾ աշխատակիցները Ալեն Սիմոնյանի հրամանով ուժով հեռացրել են ամբիոնից։
– Արմեն Աշոտյանը բազմիցս Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի, սակայն արձագանք չի եղել։ Եղել է փախուստ: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի հետ բանավիճելուն՝ արձանագրենք, որ կատարածուների հետ չեն բանավիճում»: