«Նա թողեց իր ոտքերն Արցախում՝ իմ սրբազան հայրենիքում։ Մենք ո՞վ ենք, որ մեզ մի քիչ անհանգստություն չպատճառենք». Արևիկ Բաբայան
Advertisement 1000 x 90

«Նա թողեց իր ոտքերն Արցախում՝ իմ սրբազան հայրենիքում։ Մենք ո՞վ ենք, որ մեզ մի քիչ անհանգստություն չպատճառենք». Արևիկ Բաբայան

Արևիկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից.

«Նա թողեց իր ոտքերն Արցախում՝ իմ սրբազան հայրենիքում։ Մենք ո՞վ ենք, որ մեզ մի քիչ անհանգստություն չպատճառենք։

Մի քիչ չմրսենք։

Մի քիչ սոված չմնանք։

Մի քիչ չհոգնենք։

Մի քիչ խարույկի մոտ չկանգնենք, չտաքանանք։

Մի քիչ խարույկի ծուխ չշնչենք։

Մենք ո՞վ ենք։ Ինչո՞վ ենք լավ հանուն հայրենիքի փրկության՝ Օպերայի շուրջ հավաքված յուրաքանչյուրից… Ոչնչով։

Դե ուրեմն՝

Ոտքի հայ մայր, կին ու աղջիկ։

Ոտքի, ելեք ու պայքարեք հանուն ձեր երեխաների վաղվա՝ խաղաղ ու հայկական օրվան։

Ոտքի ելե՛ք, բայց ոչ մենակ, այլ ձեր փոքրիկների հետ։ Տարեք նրանց ցույցերի, այնտեղ՝ մատաղ սերունդների համար, հորդում են հայրենասիրության, հոգատարության, հույսի ու հավատքի կաթիլներ։

Ոտքի՛»



Նման նյութեր