
Օրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ներկայումս զբաղված է ոչ միայն ՀՀԿ ցուցակում իր տեղն առաջ բերելու գործով, այլև ջանք չի խնայում իր որդուն՝ Հրանտ Աբաջյանին, դարձնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Դեռ այդ ժամանակ փորձել էինք պարզաբանում ստանալ ՀՀԿ-ական գործչից, սակայն նա հեռախոսազանգերին այդպես էլ չէր պատասխանել:
Այսօր, ի վերջո, հնարավոր եղավ զրուցել Հերմինե Նաղդալյանի հետ, ով հարցը լսելուն պես պատասխանեց. «Դա բացարձակ սուտ տեղեկատվություն է, իրականությանը ոչ մի կերպ չի համապատասխանում: Հրանտն ապրում և սովորում է Չինաստանում: Այնպես որ, նա ոչ մի հնարավորություն և ցանկություն չունի նշված պաշտոնում աշխատելու համար: Անգամ ֆիզիկապես հնարավորություն չունի աշխատանքի անցնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում»,- հավաստիացրեց ԱԺ փոխնախագահը:
Հատկանշական է, որ Հայաստանն այդ կառույցում ներկայացուցիչ ունի: Խոսքը Տիգրան Դավթյանի մասին է: