Համաժողովրդական ակտիվիստ Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ՀՀ Վարչապետի Հատուկ հանձնարարությունների դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, երևի թե անգիտակից կերպով, կապ հաստատելով երկնային ուժերի հետ, բերանից 1-2 խոսք է թռցրել, բարբառելով մարգարեական ճշմարտություններ։ Նա ասում է․ «Եթե մենք նախորդ հաղթանակներից հետո այդ ուժեղ պետությունը կառուցած լինեին, այսօրվան հասած չէինք լինի»։ Հիրավի նա իր խոսքով ցանկացել է ցեխ նետել «նախկինների» ժամանակաշրջանի համար, սակայն չգիտակցելով, որ ցեխը նախկիններին չի հասնի, այլ կմնա հենց իր ձեռքերի վրա, քանի որ պատմությունը մնում է պատմություն։ Ցանկացած բանիմաց և գիտակից մարդ հասկանում է, թե ով է հողատուն ու դավաճանը և ով է պետությունը հասցրել այս օրվան։
1998 թ. փետրվարի 3-ին, հողատվության նախապատրաստվող իր քաղաքականությամբ հայտնի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որից հետո նախգահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, ով որ երկրում հիրավի գոյություն ունեցող մի շարք խնդիրների առկայութայն դեպքում անգամ հաջողվեց պահպանել պետությունը, չկորցնել Արցախի տարածքները, հզորացնել բանակը, եթե ոչ թե հնարավորի մաքսիմալ չափով, համենայնդեպս այնքանով, որքանով որ բավարար էր, որ օր ու գիշեր զինվող, պատրաստվող և բանակի վրա միլիարդավոր նավթադոլարներ ծախսող Ադրբեջանը, որն անդադար հարմար առիթի էր սպասում՝ մի օր անգամ չմտածեց Հայաստան-Արցախի վրա լայնածավալ հարձակում գործելու և Ղարաբաղյան կոնֆլիկտը պատերազմական ճանապարհով լուծելու մասին։
2008-ի նախագահական ընտրություններից և դրան հաջորդած մարտի 1-յան հանրահայտ խժդժություններից հետո, որոնց հեղինակներից մեկը հենց այսօրվա ՀՀ վարչապետ Ն Փաշինյանն է՝ իշխանության եկած 3-րդ նախագահին՝ Սերժ Ազատի Սարգսյանին էլ հաջողվեց Մարտի 1-յան քաղաքական ճգնաժամից, դրա պատճառով Հայաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից, կասեցված, կիսատ մնացած և խզվոծ գործարքների տակից հանել պետությունն առանց էական կորուստներ կրելու և առանց արտաքին պարտքը էապես մեծացնելու։ Նա ստիպված եղավ համագործակցել և՜ ԱՄՆ-ի և՜ Եվրոպայի և Ռուսաստանի հետ, ստիպված եղավ որոշակի բաներում զիջել բոլորին, սակայն փոխարենը կարողացավ 2008-ի վատ հետևանքների հաշվին Հայաստանը Աֆղանստանի նման մի բան սարքելու հնարավոր օտարերկրյա գործակալների բոլոր ջանքերը ձախողել։
2016-ի Ապրիլին տեղի ունեցավ 4-օրյա կոչված պատերազմը, որի ժամանակ Սերժ Սարգսյանին միանշական հաջողվեց կատարել գլխավորը՝ պահպանել Հայաստանի և Արցախի ամբողջականությունը, խուսափել մարդկային և տարածքաին շաշոփելի կորուստներից, որից անմիջոպես հետո՝ Հայաստանի բանակը դարձրեց էլ ավելի կայացած, հզոր և ժամանակակից։
2018-ին նույն Սերժ Սարգսյանը իր աթոռը զիջեց Կարեն Կարեպետյանին, որից էլ հետագայում «Հեղափոխության» դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ստացավ երկրի ղեկավարի պաշտոնը։ 2018-ին Սերժ Սարգսյանը պաշտոնաթող եղավ առանց Երևանի փողոցներում խժդժություններ ստեղծելու, խուսափելով անգամ 1 մարդային արյունից, խոսափելով գործանակն և միջպետական պայմանագրերի և գործարքների խզումից, արտակարգ դրության սահմանելուց, Հայաստանը կրկին պատժամիջոցների առաջ հայտնվեցնելուց։ Նա հեռացավ առանց Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում գցելուց կամ անգամ սասանելուց։ Նա գնաց թողնելով Արցախ-Հայաստան, հզոր և օրեցօր էլ ավելի հզորացող տնտեսություն ու բանակ։
Իսկ ի՞նչ արեց 2 տարվա մեջ այդ ամենը ստացած Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում բարձր պաշտոնների արժանացան տվյալ ոլորտներում գեթ 1 օր անգամ իրենց կյանքում չաշխատած անձինք, որը Հայաստանի համար հավասար է հանցանքի և դավաճանության։
Բանակում թույլատրվեց հեռախոս կրելը առանց անհրաժեշտ հակաօդային պաշտպանությունը ապահովելու։ Կատարվեցին մի շարք անհասկանալի և անտրամաբանական նշանակումներ և փոփոխություններ։ Հանցանքներ, որոնք հանգեցրին 2020-ի 44-օրյա խայտառակ դավաճանված պատերազմին, պարտությանն ու կապիտուլիացիային։
Էդմոն Մարուքյանը ևս մեկ «մարգարեական» բացահայտում է արել․ «Հիմա ուժեղ պետություն կառուցելու ժամանակ է»: Այո` հիմա իսկապես ուժեղ պետություն կառուցելու ժամանակն է և պարզից էլ պարզ է մի բան, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ստորացրած, կքած այս չինովնիկները, որոնք Բանակն ու Արցախը հասցրել են այս վիճակին՝ չեն կարող այդ ամենն իրականացնել և նրանք պիտի հեռանան»։