Ամերիկացի միլիարդատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ «դեմ չէ դժոխք ընկնել»: Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ Գրառումն արվել է Մասկի՝ «առեղծվածային հանգամանքներում» իր հնարավոր մահվան մասին ենթադրություններից հետո։
Twitter-ի օգտատերերից մեկը Մասկին հարցրել է «արարիչի» գոյության հնարավորության մասին և միլիարդատիրոջը կոչ է արել «ապաշխարել»։
«Ես դեմ չեմ դժոխք ընկնել, եթե դա իսկապես իմ նպատակակետն է»,- ի պատասխան` գրել է Մասկը։
Դրանից մի քանի ժամ առաջ Մասկը գրառում էր թողել, որում հայտարարել էր «առեղծվածային հանգամանքներում» իր հնարավոր մահվան մասին։ Դա տեղի էր ունեցել «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ քննարկման շրջանակում, ով, հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի 36-1 ծովային բրիգադի շտաբի պետ, գնդապետ Դմիտրի Կորմյանկովի տվյալներին, հայտարարել էր, որ Starlink Mask նախագծի օգնությամբ Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորներն ինտերնետ հասանելիություն են ստացել: Այս առնչությամբ ՌԴ ներկայացուցիչը Մասկին գրել էր, որ ինքը «մեծավարի պետք է պատասխան տա» ուկրաինական ուժերին ռազմական կապի սարքավորումներ մատակարարելու համար։