
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերաատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև պարեկային ծառայության Գյումրու գումարտակի պարեկները:
Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են, մորը հայտնաբերել են միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում: