Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը վերահսկելի է դառնում
Advertisement 1000 x 90

Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը վերահսկելի է դառնում

Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը վերահսկելի է դառնում: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ խնդիրը հիմնականում կապված էր պտուղ-բանջարեղեն վաճառողների հետ: «Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում բացվել է 28 մինի շուկա, որտեղ և կարող են ազատ իրենց ապրանքը վաճառել  բացօթյա առևտուր իրականացնողները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Դավիթ Օհանյանի խոսքով` 2015 թվականին փողոցներում բացօթյա վաճառք իրականացնող օրինազանցների  նկատմամբ կազմվել է 1790 արձանագրություն, որի արդյունքում գանձվել է 46.1 միլիոն դրամ: 2016  թվականին 1116  արձանագրության դիմաց գանձվել է 26.1 միլիոն դրամ:

Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման խնդիրներին՝ Օհանյանը նշեց, որ վերջին երկու տարում այդ ուղղությամբ  շատ լուրջ աշխատանք է տարվել: «2016 թվականին  15 հազար 522 թափառող կենդանի է վնասազերծվել: Կատարված աշխատանքների արդյունքում ծախսվել է  113 միլիոն 600  հազար դրամ»,-ասաց նա՝ հավելելով, որ 2017  թվականի համար անցկացված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը կիրականացնի աշխատանքները  119 միլիոն  900 հազար դրամի սահմաններում: