«Այսօր արդեն նրան ենք հասել, որ արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է բացահայտ փնովում ՀՀ ընդդիմադիրներին ու սատարում Փաշինյանի իշխանությանը». Հայկ Կիսեբլյան
Advertisement 1000 x 90

«Այսօր արդեն նրան ենք հասել, որ արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է բացահայտ փնովում ՀՀ ընդդիմադիրներին ու սատարում Փաշինյանի իշխանությանը». Հայկ Կիսեբլյան

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից.

«Օրեցօր ավելի շատ բան է սկսում միավորել Ադրբեջանի և ներկայիս Հայաստանի բարձրաստիճան չինովնիկներին` վախը Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սեյրան Օհանյանից, դաշնակցականներից… Նրանք երկուսն էլ Շուշին ազատագրողներին համարում են հանցագործ, մի շարք ազատագրված տարածքներ` ադրբեջանական։ Հայաստանի այսօրվա իշխանությունը` թուրք-ազերիների վաղուցվա երազանքն էր։ Այսօր արդեն նրան ենք հասել, որ արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է բացահայտ փնովում ՀՀ ընդդիմադիրներին ու սատարում Փաշինյանի իշխանությանը, չէ՞ որ նման ստորացված ՀՀ ղեկավար դեռ աշխարհը չէր ծնել։

Սա նշանակում է, որ վայրկյան առաջ պիտի միանանք ընդդիմադիր շարժմանն ու ազատաենք երկիրը ադրբեջանահաճո իշխանությունից»։



Նման նյութեր