Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։
Սա նշանակում է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի և Արարատի մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին։
Այ հենց սրա դեմ ենք պայքարում։ Եթե դեմ եք այս գործընթացին, միացե՛ք պայքարին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | կարդացե´ք նաև թելեգրամում`t.me/varuzhandragoman»