«Հայաստանում անցավ մայիսի 10-ը, ինձ մոտ նոր ա բացվել, նստել եմ էս արևոտ մայիսի 10-ի մեջ ու չգիտեմ ինչ անեմ». Վահան Իշխանյանի կնոջ՝ Եվայի շնորհավորանքը ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ
Advertisement 1000 x 90

«Հայաստանում անցավ մայիսի 10-ը, ինձ մոտ նոր ա բացվել, նստել եմ էս արևոտ մայիսի 10-ի մեջ ու չգիտեմ ինչ անեմ». Վահան Իշխանյանի կնոջ՝ Եվայի շնորհավորանքը ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ

Վահան Իշխանյանի կնոջ՝ Եվա Հակոբյանի շնորհավորանքը ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ.

«Հայաստանում անցավ մայիսի 10-ը, ինձ մոտ նոր ա բացվել, նստել եմ էս արևոտ մայիսի 10-ի մեջ ու չգիտեմ ինչ անեմ․ քո սիրած հնդկական հոտերը վառե՞մ տան մեջ, էն լիքը կրեմներով տորթից առնե՞մ, նստեմ Բադյուի Էթիկան կարդա՞մ, որ առել էիր ինձ նվեր, ասում էիր եվուլկա, կարդա, որ ինձ պատմես։ Չհասցրեցի Վավա․ հիմա կարդա՞մ, Բյուրակն ասում ա, ինչ որ ուրիշ հարթությունից մեզ հետ ես, գոնե մենակ քո դեպքում, ուզում եմ հավատալ, որ տենց ա։ Վերջերում, որ էլ չգիտեի ինչ քաջալերանքի խոսքեր գտնեի հիվանդության տագնապների դեմ, Թումանյանի խոսքերն էինք կրկնում մանտրայի պես՝ ուրախ անցիր, անհոգ անցիր, երկու օրվա էս ճամփան։ Հույս ունեմ հիմա տենց ուրախ ու անհոգ ա էդ հարթությունը։

Քեզ ասում էի՝ սա պատերազմ ա հիվանդության դեմ, դուխդ մի քցի, որ դու հաղթես, ոչ թե ինքը։ Հիմա ուզում եմ իմանաս՝ դու ես հաղթել, Վահան, էս վերջին երկու տարում քո անհավատալի մեծ գործով՝ հոդվածներ՝ մեկը մեկից արժեքավոր, ու վեպդ, որ շուտով կտպենք։ Ու դու երբեք չես մեռնելու։

Ծնունդդ շնորհավոր իմ հարազատ հոգի, իմ գաղափարակից ընկեր, իմ անվերջ-անդադար զրուցակից»



Նման նյութեր