«Ծնունդդ շնորհավոր, Կուճո ջան». Վիոլետ Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Ծնունդդ շնորհավոր, Կուճո ջան». Վիոլետ Գրիգորյան

Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

«Արդեն մայիսի 10-ն ա։

Ծնունդդ շնորհավոր, Vahan Ishkhanyan ջան։

Անունդ դեռ նշվում ա ֆեյսում, թեև մեսենջերումս էլ լույսը մարած ա, էլ կանաչ չի ամեն օրվա պես, երբ նամակ էիր գրում, ուղարկում էիր տարբեր նյութեր՝ նոր գրքեր, կինոներ, հոդվածներ, հազար ու մի բան ու դրանց մասին կարծիքդ։

Ամեն օր․ ո՞նց էիր էդքան հասցնում, ու միշտ կիսում էիր հետս աշխարհը։

Ես էլ էի աշխարհը կիսում քեզ հետ, աշխարհը քե՛զ հետ էի կիսում։ Հիմա ինչի՞ս ա պետք էն աշխարհը, որտեղ չես լինելու դու, ի՞նչ պիտի անեմ ես էդ աշխարհում, չգիտեմ, չեմ հասկանում, մոլորվել եմ։

Ծնունդդ շնորհավոր, արևս, միակս, թանկս, հարազատս, արժանավորս, թև ու թիկունքս, ապավենս, ախպերս, ձագս, հերս, խեցու մեջ թաքնված խխունջս, խեցուց դուրս եկար, ու՞ր գնացիր, լույսիկս, Կուճո ջան, Կուճո։

Ծնունդդ շնորհավոր, ընկերս, ԸՆԿԵՐՍ, տենց ընկերներ չեն լինում, չլնող-չլսված նվերս էիր, կորցրի։

Ի՞նչ պիտի անեմ, պիտի մի ձև ուժ գտնեմ, էն ուժից, որ գտնում էի, երբ Եվան Կանադայում գդալը բերանիդ էր մոտեցնում, ես Հայաստանից ասում էի՝ էս մի գդալն էլ Զանիի համար։ Եվայի համար էլ պիտի ուժ գտնեմ։ Ցավդ տանեմ, Եվա ջան։

Ու պիտի ուժ գտնեմ, որ խմբագրեմ գիրքդ, գրականության աստվածը քեզ շատ էր սիրում, հասցրիր վեպդ էլ գրել, թեև ինչքան բան կիսատ մնաց, ինչքան բաներ էինք ծրագրել։

Նայի, ծնունդիդ համար մի փունջ եմ հավաքել ֆեյսից, ինչը տեսել եմ, աչքովս ընկել ա։

Տես, տարբեր գաղափարներով, տարբեր քաղաքական դիրքորոշմամբ, տարբեր ոլորտներից մարդիկ ոնց են քեզ գնահատում։ Մարդիկ, որ քեզ չեն էլ հանդիպել ու մարդիկ, որ հիշում են, թե իրենց կյանքում ինչ կարևոր դեր ես ունեցել։

Ծնունդդ շնորհավոր, Կուճո ջան»։



Նման նյութեր