Ուրեմն թուրքի հետ խաղաղության ջատագովները, եկել ասում են, որ ընդդիմադիրները մի օր հայերի դեմ ադրբեջանական ու թուրքական բռնությունները կարդարացնեն։
Սրանք, էն մտքից, որ իրենց հաշված օրեր են մնացել նոպայի մեջ են ընկել, չեն հասկանում ինչ են խոսում։
Տղերք, Ադրբեջանի ու Թուրքիայի համար ձեր իշխանությունից ձեռնտու իշխանություն երբեք չի եղել։ Ձեր ակնոցավոր օլիգարխնա հայտարարել, որ թուրքերի հետ ուզումա եղբայրանա, ձեր փայյլուն մտքերի գիտակ Աղազարյան Հովիկն էր ասում
«Է հա,Ցեղասպանության ճանաչումը մեզ ինչա՞ տալու որ», հայի տականք տեսակի ամենավառ դրսևորմամբ ձեր պատգամավոր Մելքոնյան Գագիկն էր ասում «100 տարի մեր ուղեղի մեջ մտցրել են, թե թուրքերը ձեր թշնամիներն են, հա՜, լա՜վ, հասկացանք, թշնամու հետ չի՞ կարելի բան անել»։ Ու էսպիսի հազարավոր օրինակներ կարող եմ բերել։
Եթե չգիտեք, ասեմ՝ իմացեք։
Ընդդիմությունը դրսում է, որ ձեր թեթև ձեռքով թուրքը չգա մեր կողքը ապրի։ Ընդդիմությունը դրսում է, որ վաղը դրամի փոխարեն մանաթով առևտուր չանենք։ Ընդդիմությունը դրսում է, որ ՀԱՅ մնանք։ Ընդդիմությունը դրսում է, որ օր առաջ ազատվի ազգային արժեքներից, արժանապատվությունից ու հայի պատվից զուրկ ներքին թուրքերից։
Չփորձեք կեղծ հայրենասերներ ու պահանջատերներ խաղալ, չի՛ անցնելու։
Իսկ ինչ վերաբերում է մեր մերժված լինելուն։
Էդ «մերժվածները» ամեն օր դուրս են գալիս հազարավոր մարդկանց մեջ, զրուցում, նկարվում, ի վերջո փողոց փակում))) Էդ «մերժվածները» հազարավոր մարդկանց հետ, առանց վախենալու ու կաշկանդվելու հերթ են կանգնում։
Էնպես որ, էն մի ասածս ուժի մեջա դեռ։ Թող մենք լինենք մերժված, բայց ոչ երբեք դավաճան, որովհետև մերժվածներին նորից ընդունում են, հարգում ու պատվում, իսկ դավաճաններին աշխարհի ամեն անկյունում սյունյաց ողջույն են հղում, քանզի երկրի հանդեպ դավաճանությունը երբեք չի ներվում։
Տաթև Թադևոսյանի էջից