Հանրակացարանում ծագած վեճի ժամանակ 41-ամյա տղամարդ է դանակահարվել
Advertisement 1000 x 90

Հանրակացարանում ծագած վեճի ժամանակ 41-ամյա տղամարդ է դանակահարվել

Մայիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության տեղափոխված 44-ամյա Էռնեստ Գրիգորյանը ժամը 09.00-ի սահմաններում մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 7-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը, դանակահարված ու անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի հանրակացարանի բնակարաններից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել էր 41-ամյա տղամարդը:

Նա մայիսի 7-ին՝ ժամը 02.30-ին, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտաքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

41-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: