Հարսնացուն արգելել է ընկերուհուն գալ իր հարսանիքին և արժանացել է քննադատությունների (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարսնացուն արգելել է ընկերուհուն գալ իր հարսանիքին և արժանացել է քննադատությունների

Ջասթին Մորիսը համացանցում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տեսագրել է TikTok-յան հոլովակ, որում հայտարարել է, թե հղիության պատճառով արգելել է ընկերուհուն գալ իր հարսանիքին և չեղարկել է հրավերը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Հարսնացուի խոսքով՝ ինքն ուրախացել է ընկերուհու հղիության լուրից, սակայն կարծում է, որ հարսանիքը լավագույն վայրը չէ փոքր երեխայի համար։ Մորիսն ու նրա փեսացուն ծրագրել են բազմաթիվ հյուրերով միշաբաթյա շքեղ տոնակատարություն 2023 թվականին ֆրանսիական դղյակում:

Նա խորհուրդ է խնդրել TikTok-ի օգտատերերից՝ համոզվելու համար, որ ճիշտ որոշում է կայացրել, սակայն չի ստացել այն աջակցությունը, որն ակնկալում էր: Նրա տեսանյութը բուռն հակասությունների տեղիք է տվել սոցցանցում։

Մեկը գրել է. «Անկեղծ ասած, եթե ես լինեի նրա տեղում և տեսնեի այս տեսանյութը, հաշվի առնելով, որ դուք նույնիսկ անձամբ չեք խոսել այդ մասին, ես հավանաբար նույնիսկ հարսանիքի չէի գա, էլ չեմ ասում ընկերներ մնալու մասին»: Մեկ այլ օգտատեր մեկնաբանել է. «Թող նա որոշի, արդյոք դա ճիշտ տեղ է իր երեխայի համար, թե ոչ»:

Մեկնաբանություններում քննադատությունների արժանանալուց հետո Մորիսը գրել է, որ խոսել է ընկերուհու հետ։ Նա ասել է, որ երեխայի հետ է գալու հարսանիքին։ Նրանք պայմանավորվել են, որ աղջիկը ոչ թե ամրոցում ապրի, այլ մեկ այլ վայրում, որի համար կվճարեն հարսն ու փեսան։



Նման նյութեր