Արդեն մեկ տարի է, ինչ ադրբեջանական բանակի մի խումբ զինվորականներ, խախտելով ՀՀ պետական սահմանը, որոշ դիրքեր են զբաղեցրել Սյունիքի մարզի հյուսիսային սահմանագծում:
Սև լիճը օկուպացված է:
Կհիշեք նաև,որ 2021-ին ադրբեջանցիների կողմից հրապարակվեց մի տեսանյութ,որում երևում էր, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի տարածք….
Ի՞նչ են արել կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ ՀՀ գերագույն վախկոտ դավաճանի ղեկավարությամբ՝ոչինչ….
Սրանք ունեն մի նպատակ,ինչի համար էլ որ բերվել են իշխանության` «սաղ տանք, պրծնենք» ու որքան արագ,այնքան իրենց համար լավ;
Հիմա ինձ ով՞ կարող է բացատրել,թե այս դավաճանական խմբակը ու՞մ հետ և ի՞նչ է բանակցել ու բանակցում,որ ադրբեջանական զինվորները դեռևս Հայաստանի տարածքում են գտնվում,և կոնկրետ ի՞նչ է հանձնվել…
ՀՀ քաղաքացիներս դե ֆակտո ապօրինի «սահմանազատման» մասին մինչ օրս ստույգ ոչինչ չգիտենք;
Հիշեցնեմ նաև,որ ադրբեջանական զորքերի խմբեր ՀՀ տարածք են մտել նաև Գեղարքունիքի մի քանի հատվածներում, որոնք նույնպես երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել։
Գոնե այսքանը գիտակցեք և դուրս եկեք փողոց`մեր հետ պայքարելու,որ օր առաջ կարողանանք հեռացնել այս մուրացկան,վախկոտ,գենետիկ դավաճան և կապիտուլյացիոն խունտային,որոնք մի մեխ անգամ չունեն խփած սեփական երկրի համար,բայց կարողացան մեկ գրչով այն հանձնել մեր թշնամիներին և այդ հանձնումը շարունակվում է դավաճան խմբակի արտերկիր այցերով:
Համաժողովրդական շարժման ակտիվիստ Լիլիթ Խաչատուրովայի ֆեյսբուքյան էջից