Իհարկե, շատ լավ գործ են անում, բայց…
Advertisement 1000 x 90

Իհարկե, շատ լավ գործ են անում, բայց…

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր: Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի»։

Այս մասին այսօր ասել է Երևանի քաղաքապետը: Իհարկե շատ լավ գործ են անում… Բայց իմ մաթեմաթիկական մտածելակերպն ըմբոստացավ:

Ստացվում է այնպես, որ մեկ բեռնատար ավտոմեքենան տեղափոխել է 1,89 խորհանարդ մետր աղբ: Որպեսզի պարզ լինի ասեմ, որ բեռնատարների թափքերի ծավալը մի քանի անգամ ավելի է: Օրինակ КамАЗ-ներիի թափքի ծավալը կազմում է 12-20 խորհանարդ մետր՝ կախված մոդելից: Սա ասում եմ, որպես ավտոինժեներ: Հիմա հարց քաղաքապետին՝  Պարոն քաղաքապետ, հասկանում եք արդյոք որքա՞ն պետական միջոցներ եք անիմաստ վատնել… թեկուզև լավ գործ անելու համար»:



Նման նյութեր