Հասմիկ Ապյանի ֆեյսբուքյան էջից.
«Ցածրոգի մարդկանց համար չկա ավելի հաճելի բան, քան վրեժխնդիր լինել իրենց ոչնչության համար…
Այս ցածրոգիները 4 տարի է վրեժ են լուծում հենց այս պատճառով, ուզում են ամեն կերպ քողարկել իրենց ոչնչություն լինելու փաստը։
Այդ վրեժի հետեւանքով հայերիս բաժանեցին, պառակտեցին, կոտորեցին։
Հիմա ուզում են թողնեն անհայրենիք, ոտնակոխ անեն մեր արժանպատվությունը։
Չի ստացվելու, չեք հաջողելու…
Հետհաշվարկը սկսված է։
Ազգը զարթնել է ու տեր է կանգնելու իր երկրին։
Հայաստանը մաքրվելու է ձեզանից, իսկ դուք դավաճանի պիտակից՝ երբեք։
Դավաճանի կնիքն այնքան ամուր է դաջված ձեր ճակատներին, որ ցմահ ուղեկցելու է ձեզ էլ, ձեր մերձավորներին էլ։
Ձեր անունները սերնդեսերունդ լինելու են ստորության, ոչնչության հոմանիշներ»։