
Երեւանում, այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում Իսակովի պողոտայում բախվել են մի քանի ավտոմեքենաներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարված Toyota մակնիշի 009 BB 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ՀՀ Պետական եկամուտների հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին։
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։