Փորում են երրորդ գիծ խրամատներ, որ գյուղերը հանձնեն թուրքին, իսկ Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ. Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

Փորում են երրորդ գիծ խրամատներ, որ գյուղերը հանձնեն թուրքին, իսկ Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստվում է Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը՝ (Քյարքին), հանձնել Ադրբեջանին՝ Նիկոլը հանձնարարեց իր ԱԱԾ-ին զբաղվել ինձանով՝ որպես ադրբեջանական ազդեցության գործակալի։

Երկու օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հաստատեց, որ Փաշինյանը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է՝ «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։

Իսկ Տավուշում հենց էս պահին շատ օպերատիվ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում:

Հասկանալի է չէ՞ ինչի են փորում էդ խրամատները։

Փորում են երրորդ գիծ խրամատներ, որ գյուղերը հանձնեն թուրքին, իսկ Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերով։

Թե դրանից հետո ի՞նչ է լինելու Հայաստանի հետ՝ լսեք տեսանյութը»։



Նման նյութեր