Իշխանությանը թվում է, թե ժամանակ է ձգում քաղաքական վախճանից խուսափելու համար: Հուշեմ՝ դուք չեք ժամանակ ձգում, այդ ժամանակն է ձեզ ձգում բառիս բուն իմաստով, ինչի արդյունքում.
«Մեղքի» ընկալումը դեֆորմացրած ձեր ամենահամեստ պատիժը պետք է լինի «բարոյագիտության» պարտադրված ցմահ ուսումնասիրումը Տեր Թոդիկյան մեթոդով:
«Լեգիտիմություն» հասկացությունը դեֆորմացրած ձեր ամենահամեստ պատիժը պետք է լինի այն, որ ձեր ճակատին դաջվեն հետևյալ տողերը՝ «Լեգիտիմությունը նաև կառավարողի մոտ սեփական իշխանության իրականացման բարոյական իրավունքի գիտակցումն է»:
«Պատասխանատվություն» հասկացությունն այլասերած ձեր ամենահամեստ պատիժը պետք է լինի անպատասխանատու ամբոխի կողմից դատաստանը:
«Էթիկա» սկզբունքը ճկուն անսկզբունքայնության վերածած ձեր ամենահամեստ պատիժը պետք է լինի բարբարոսական ուղղամտությամբ գործողությունը
P.S. Դաժա՞ն թվաց. Հավատացնում եմ սա դեռ մարդասիրական մոտեցում է: Գիտե՞ք ինչու, որովհետև այս օրերին երթերին ու ցույցերին մասնակցող պատանի տղաների ու աղջնակների հայացքի մեջ ավելի շատ պատասխանատվության, էթիկայի և պատվախնդրության զգացում և ընկալում կա, քան նրանց գործողությունների մեջ, ովքեր մեր բախտախնդրության արդյունքում դարձան երկիր կառավարող:
Վլադիմիր Մարտիրոսյանի էջից