Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան պատրաստվում է ներողություն խնդրել ռուս երկրպագուներից:
Ըստ աղբյուրների` նա պլանավորում է զրույց հանդիսատեսի հետ Վլադիվոստոկում կայանալիք համերգի ժամանակ։ Երգչուհին ցանկանում է ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ ասել է ռուսների մասին։
Այժմ Լոբոդան միակն է սև ցուցակում, ում համերգը Ռուսաստանում դեռ չի չեղարկվել։
«Ըստ երևույթին, փողերը վերջանում են, և ոչ ոք առանձնապես չի նպաստում դրսին»,- գրում են ռուսական ԶԼՄ-ները։