Կարծում եմ՝ հիմա թայմ-աութ պետք է վերցվի. Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Կարծում եմ՝ հիմա թայմ-աութ պետք է վերցվի. Ստեփան Դանիելյան

Կարծում եմ՝ հիմա թայմ-աութ պետք է վերցվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի, իսկ եթե ինչ-որ բան են ստորագրում, ապա.

  1. Արցախի վերաբերյալ ձևակերպումներ պետք է գտնել, որ այն չճանաչենք Ադրբեջանի կազմում, իսկ կարգավիճակի հարցը սառեցվի,
  2. Հայաստանի հաշվին տարածքային զիջումներ չլինեն:

Եթե սա է այսօրվա հավաքների հիմնական խնդիրն, ապա տրամաբանական կլինի այս ակցիաները համարվեն գործող իշխանության համար նախազգուշացում ու ժամանակավորապես թայմ-աութ վերցնվի, նաև կառավարությանը զգուշացնվի, որ եթե Ադրբեջանի պահանջներով փաստաթուղթ ստորագրելու համար քայլ կատարվի, ապա այդ ժամանակ ակցիաները կվերսկսվեն ու ցանկացած միջոցներով՝ սահմանադրական ու հակասահմանադրական, կառավարության հրաժարականին կհասնեն:

Այսինքն, այս ակցիաների իմաստը ոչ թե իշխանության համար պայքարն էր, այլ կառավարությանը թույլ չտալը հիշյալ կետերով պայմանագիր կնքել:

Կարծում եմ հիմա թայմ-աութ պետք է վերցվի: Դրանից հետո պետք է ոչ կուսակցական կազմկոմիտե ձևավորվի հետագա քաղաքականության ու գործողությունների մշակման համար»։



Նման նյութեր