Սուտը, սուտը, սուտը․․․ և «Հայկական ժամանակը». Լիլիթ Գալստյան
Advertisement 1000 x 90

Սուտը, սուտը, սուտը․․․ և «Հայկական ժամանակը». Լիլիթ Գալստյան

Երեկ ֆրանսիայի հրապարակում մտավորականների, մշակույթի մոտ քսան գործիչների հետ քննարկում էինք  հոգևոր Հայաստանի խնդիրները, ներազգային համերաշխության, ազգային պետականության կայացման գործում մտավորականների դերն ու առաքելությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր զրույցն ուղիղ հեռարձակմամբ ընթանում էր մի քանի լրատվամիջոցների եթերում։ Մասնակիցներն հասարակությանը հայտնի դեմքեր էին։

Նրանք բոլորը միակարծիք էին, որ բարոյական ճգնաժամի մեր օրերում անելիք ունեն,  և առաջին հերթին մշակույթով ու կրթությամբ ենք վերականգնելու մեր ինքնությունն ու ազգային դիմագիծը։

Եվ ահա, այս փաստը ծանր տարած «Հայկական ժամանակը» դիմում է բացահայտ ստի՝ այսպիսի ձևակերպումով հարց տալով  զրուցակցին․ «Երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե մշակութային գործիչների հետ քննարկում է լինելու: Այդ մշակութային գործիչների կողքին էին նաև դիմահարդարներ, սոցիալական ցանցերով հայտնի դարձած անձինք։ Սա մտավորականի կերպարի արժեզրկում չէ՞»:

Լավ, իսկապես, չեմ դադարում զարմանալ, ինչո՞ւ ստել, այսքան ցինիկաբար ստել, երբ ամեն բան այդքան բացահայտ է, հեռարձակված․․․ դուք բոլորովին կարմիր գիծ չունե՞ք, մասնագիտական արժանապատվություն չունե՞ք․․․ ի՜նչ դիմահարդար, ի՜նչ սոցցանցերի դեմքեր․․․

Ահա մասնակիցների ցանկը՝

  1. Հրանտ Թոխատյան-ՀՀ ժող․ արտիստ
  2. Ռուբեն Մելքոնյան-արևելագետ, դոկտ․ պրոֆեսոր
  3. Վահե Արսեն-բանաստեղծ, թարգմանիչ, բ․գ․թ
  4. Լևոն Գալստյան-կինոդրամատուրգ, բ․գ․թ
  5. Սերժ Սրապիոնյան-գրականագետ, բ․գ․թ,
  6. Սամվել Թադևոսյան-կինոռեժիսոր
  7. Ժիրայր Դադասյան-Արվ․ վաստ․ գործիչ, մնջախաղի պետ թատրոնի գեղ․ ղեկ
  8. Կարո Վարդանյան-Արվեստի վաստ․ գործիչ, գրականագետ, բ․գ․թ․
  9. Կարեն Արիստակեսյան-գրականագետ,բ․գ․թ
  10. Սամվել Հարոյան-Մշակութային գործ, «Ձայն հայրենյաց» խորհրդի անդամ
  11. Արթուր Սահակյան-բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղ․ղեկ․
  12. Արման Նավասարդյան-դերասան, «Արտավազդ» մրցանակակիր
  13. Հարություն Արզումանյան-դիրիժոր
  14. Հովհաննես Գալստյան-ռեժիսո
  15. Ռուբեն Հովհաննիսյան-ռեժիսոր
  16. Գագիկ Սարգսյան-«Զարթոնք» ազգագարական համույթի գեղ․ ղեկ
  17. Էդուարդ Այտինյան-թարգմանիչ
  18. Լևոն Հարությունյան- դերասան
  19. Վահե Բեգոյան- «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղ․ ղեկ․

ԶԱՐԹՆԻ՛Ր ԼԱՈ․․․ 11.05.2022 Երևան․ Քաղաքական զրույց մտավորականների հետ»։

 



Նման նյութեր