Նիկոլն ու իր Թոռնիկը
Advertisement 1000 x 90

Նիկոլն ու իր Թոռնիկը

Նիկոլն ու իր Թոռնիկը

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքում նշվում է, որ Ուսանողական խորհուրդը սովորողների ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է: Այն միտված է պաշտպանել ուսանողների իրավունքները, քննարկել նրանց հուզող հարցերն ու խնդիրները և դրանք ներկայացնել վերադասին:

Անհասկանալի է, թե այդպիսի առաքելություն ունեցող ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն ինչու է իրեն ստրկատեր զգում և սեփական նախաձեռնություններ ներկայացնում մինչև 4.000 ուսանող ունեցող համալսարանի ուսանողներին կեսին 1000 դրամով “վաճառելու” վերաբերյալ։ Չկայացած այդ “գործարք”-ի տարօրինակ հանգամանքներում հարուցված քրեական գործով ձերբակալվել են Թոռնիկի ապօրինություններից տուժած անձինք, սակայն ազատության մեջ է ոչ միայն նա, այլև ապօրինի գաղտնալսողը (չի բացառվում կրկին նա), հատվածաբար մոնտաժողը (չի բացառվում կրկին նա) և ձայնագրությունը տարածողը (չի բացառվում կրկին նա):

Այս զավեշտալի պատմությանը ես դեռ կանդրադառնամ։

Էդգար Ղազարյանի էջից



Նման նյութեր