Վերադարձ 1937 թվակա՞ն
Advertisement 1000 x 90

Վերադարձ 1937 թվակա՞ն

Ավետիք Իշխանյանն իր էջում գրում է.

ՎԵՐԱԴԱՐՁ 1937 ԹՎԱԿԱ՞Ն

Կարդալով տարբեր «գործիչների» գրառումները Ավետիք Չալաբյանի հանդեպ թխված մեղադրանքի կապակցությամբ, ևս մեկ անգամ հիշեցի հորս՝ Ռաֆայել Իշխանյանի հիշողությունը 1937թ․ ստալինյան շրջանի նմանատիպ գործերի մասին։ «Խորհրդային Հայաստան» թերթը հրապարակել էր ՆԿՎԴ-ի հաղորդագրությունը Վարդան Մամիկոնյան անուն ազգանունով անձին կալանավորելու մասին։ Ըստ հաղորդագրության Վարդան Մամիկոնյանը մանրացրել էր ապակի և խառնել հալեցված յուղին։ Նրա նպատակը եղել է այդ յուղով բանվորներին կերակրել, նրանց սպանելու նպատակով։ Հայրս պատմում էր, որ այդ անհեթեթությանը մարդիկ հավատում էին , գլուխները թափահարում և ասում․ «այ-այ-այ»։



Նման նյութեր