Բրիտանիան որոշել է խստացնել լրտեսության համար սահմանված պատիժը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանիան որոշել է խստացնել լրտեսության համար սահմանված պատիժը

Բրիտանիան որոշել է խստացնել լրտեսության համար սահմանված պատիժը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջիկայում նախատեսում է խստացնել լրտեսության մասին օրենքը խախտելու համար նախատեսված պատիժները՝ հնարավոր առավելագույն պատժաչափը 14 տարուց հասցնելով ցմահ ազատազրկման։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ՆԳՆ ղեկավար Պրիթի Պատելը:

Որպես օրենսդրական փոփոխությունների մաս՝ բրիտանական իշխանությունները խստացնելու են անօդաչու թռչող սարքերի կամ կիբերհարձակումների օգտագործմամբ կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներում անօրինական գործողությունների, ինչպես նաև դիվերսիայի մեջ մեղադրվող օտարերկրյա քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։ Ավելին, «թշնամական գործողություններ» նախապատրաստելու համար օտարերկրյա հետախուզության աշխատակիցներին սպառնում է ցմահ ազատազրկում։

Իր հերթին, ընտրություններին միջամտելը և պետական գաղտնիքի գողությունը պատժվելու են 14 տարվա ազատազրկմամբ։ Բրիտանական կառավարությունը նախատեսում է ստեղծել նաև օտարերկրյա գործակալների ռեեստր (ամերիկյան մոդելով), որտեղ գրանցվելու են «օտարերկրյա կառավարության համար աշխատող անձինք»։ Իսկ նրանք, ովքեր տվյալ ռեեստրում չեն գրանցվել, ենթարկվելու են քրեական հետապնդման:

Նախաձեռնությունն ընդունվելու դեպքում բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում թագավորության իրավապահ մարմինների իրավասությունների շրջանակը զգալիորեն մեծանալու է: Մասնավորապես վերջիններիս հրամանների միջոցով հնարավորություն են ստանալու սահմանափակելու կասկածելի անձանց տեղաշարժն (կեցություն, աշխատանք, կրթություն, ճանապարհորդություն և այլն) ամբողջ երկրով մեկ:

«Եթե Ներքին գործերի նախարարությունն այդ քայլին չդիմի, հիմքերը բավարար կլինեն նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Համապատասխան օրդեր տրամադրելու համաձայնությունն էլ անհրաժեշտ է լինելու ստանալ դատավորից»,- շեշտել է Պրիթի Պատելը:

Նյութի աղբյուրը՝ tass.com

#Դետքի_հետագծով



Նման նյութեր