Սա է օտարների և ապազգայինների հեռահար նպատակը, որը նրանք թաքցնում են «նախկինների վերադարձի դեմ պայքար»-ի և «Եկեղեցու բարեփոխում»-ի անվան տակ
Advertisement 1000 x 90

Սա է օտարների և ապազգայինների հեռահար նպատակը, որը նրանք թաքցնում են «նախկինների վերադարձի դեմ պայքար»-ի և «Եկեղեցու բարեփոխում»-ի անվան տակ

Դեռևս 1990-ականների սկզբին, Լևոն Տեր-Պետրոսյանի «թեթև ձեռքով» Հայաստանում ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենք, որից անմիջապես հետո Հայաստան ներթափանցեցին ու սկսեցին վխտալ, մեծաթիվ աղանդավորական կրոնական կազմակերպություններ, որոնք որ ունենալով շատ փող, օտար երկների, սորոսական ՀԿ-ների աջակցությունն ու հովանավորությունը, բայց Հայաստանում չունենալով անգամ 1 հոգի հավատացյալ, ատելության քարոզ և պառակտում տարածելով սկսեցին մարդ որսալ ու հավաքագրել, հայ Առաքելական եկեղեցու նորադարձ հավատացյալների հաշվին, որոնք դեռ նուր էին 70-տարի տևած հակաեկեղեցական աթեիզմի դարաշրջանից վերադառնում Մայր եկեղեցի։

Նրանք կրոնական ընդդիմություն էին, հարկ եղած դեպքում` նաև քաղաքական ընդդիմություն և բողոքի ակցիաներին «մարդահաշիվ»։

2018-ի չարաբաստիկ և տխրահռչակ «հեղափոխությունից» հետո, նրանց ակտիվ տասովչիկների մի մասն անցավ ու արմատներ ձգեց նաև իշխանական համակարգում։

Սա դեռ ամենը չէ։ Օտարների տասովչիկ-հակաեկեղեցական, ճեմարանից հեռացված և բանակից խուսափելու համար դատապարտված Արման Բաբաջանյանը և Սորոսական հայտնի գործիչի ամուսին ու ոչ պակաս հայտնի օտարների տասովչիկ, հաղորդավար Պետրոս Ղազարյանը, էլի ու էլի պարբերաբար թիրախավորում են Եկեղեցին։

Իսկ ո՞րն է առիթը և պատճառը։ Հիմնական առիթն ու պատճառը` ներկա պահին ընթացող քաղաքական պայքարում Եկեղեցին չեզոքացնելն է իսկ վերջնական և հեռահար նպատակը` Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների «ոտքը դպրոցից կտրել»-ը

«Եկեղեցու պատմություն» առարկայի հետքերն անգամ կրթօջախներից վերացնելը, ինչես նաև Եկեղեցու հեռացումը բանակից` ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդության «թեմի» վերացումը։

Սա է օտարների և ապազգայինների հեռահար նպատակը, որը նրանք թաքցնում են «նախկինների վերադարձի դեմ պայքար»-ի և «Եկեղեցու բարեփոխում»-ի անվան տակ։

Հայկ Կիսեբլյանի էջից



Նման նյութեր