
Հանրահավաքի և երթի մասնակիցներն արձանագրել են, որ Արթուր Վանեցյանը չի մասնակցում երթին: Իսկ ընդդիմության պայքարին հետևող իշխանականները հեռուն գնացող հետևություններ են արել, թե շարժումը պառակտվել է:
Մենք պարզեցինք, որ Արթուր Վանեցյանը հիվանդ է` ջերմում է, հազում է և ի վիճակի չի եղել մասնակցելու այսօրվա ակցիաներին: Բայց նրա ողջ թիմը, նաև կինը, երթի մեջ են, ակտիվորեն մասնակցում են: Ինքն էլ հույս ունի, որ արագ կապաքինվի ու կմիանա պայքարին: