Մոսկվայի արևելքում ծեծկռտուքի ժամանակ մեկ մարդ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածները հայ երկվորյակ եղբայրներ են:
Կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում ժամը 3.30-ի սահմաններում «Բակինսկի դվորիկ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերաճել է դանակահարության։
Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի շրջանում վնասվածքով։ Երրորդ տուժածը նույնպես բնիկ հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է մի տղամարդ, ենթադրաբար՝ արտաքինով 25-30 տարեկան ադրբեջանցի, պարզվում են կոնֆլիկտի դրդապատճառները: