
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր գայլերը հոշոտել ու վնասել են Կամոյի փողոցի 56 տան բնակիչ, 53-ամյա Կամո Աստարյանին և նրա եղբորը պատկանող ոչխարներին, տեղեկացնում է shamshyan.com-ը։
«Առավոտյան եկա, որ ոչխարներով ու գառներով զբաղվեմ, տեսա որ երկուսի կոկորդները վնասված, սատկած են: Նայեցի ու պարզվեց՝ ևս 12-ը վնասված են, իսկ երկուսն էլ անհետ կորած են: Անասնաբույժին կանչեցի, զննեց ու ասեց, որ գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով է այս ամենը տեղի ունեցել»,– պատմել է Կամո Ասատրյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: