
Մայիսի 13-ին՝ ժամը 17։56-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
«Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։