«Ո՞վ է հայերի արհավիրքների առաջին թիրախը հիմա Թալեա՞թը, Էնվե՞րը, Էրդողա՞նը, Ալի՞ևը, թե՞ սրանք». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է հայերի արհավիրքների առաջին թիրախը հիմա Թալեա՞թը, Էնվե՞րը, Էրդողա՞նը, Ալի՞ևը, թե՞ սրանք». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Բանն այն է, որ այս մտքերը տվող սրանց խորհրդատուները չեն բացատրել, որ լուսանցքային թերթերին զուգահեռ գործում է վրիժառությունը, քանի որ բացակայում է արդարադատությունը։

Թուրքիան համակարգված հիշողություն ունի, գիտի, որ լուսանցքային թերթերի արդյունքում իրենց կառավարիչներին ու դեսպաններին էին սպանում, նա այդ հիշողությունը վերլուծել է ու իր դեսպանների փոխարեն սրանց է փուռը տալիս։

Ինքներդ ձեր սրտներին հարց տվեք, ո՞վ է հայերի արհավիրքների առաջին թիրախը հիմա Թալեա՞թը, Էնվե՞րը, Էրդողա՞նը, Ալի՞ևը, թե՞ սրանք։ Կզգաք, որ ողջ միտքն ու սիրտն ուղղված է սրանց դեմ, ոչ թե հիմնական թուրք ցեղասպանի։

Հայերով ամեն ինչ պիտի անենք, որ լուսանցքային «Զարթնիր Լաո» թերթը չհիմնենք, որպեսզի սրանք ստանան արժանի պատիժն, առանց Նեմեսիսի կարիքի, իսկ հայերը դիմադրեն իրենց հիմնական թիրախին՝ Թուրքիայի բարբարոսությանը»։



Նման նյութեր